Մեր մասին

DEAF.am-ը «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամի նախագիծն է:

Հիմնադրամը ստեղծվել է 2004 թ.-ին` «Ընկերական Օգնութեան Հայկական Ընկերակցութեան» կողմից` Հայաստանում կայուն զարգացմանը խթանելու նպատակով: 

1890-ին հիմնված «Ընկերական Օգնութեան Հայկական Ընկերակցութիւն»-ը  ապաքաղաքական և շահույթ չհետապնդող կառույց է, որը 1956 թ.-ին Ֆրանսիայի կառավարության կողմից ճանաչվել է որպես հանրօգուտ կազմակերպություն: 

«Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամը հանդիսանալով հատուկ կարիքներով մարդկանց շահերի պաշտպանության տեղական հասարակական կազմակերպությունների կոալիցիայի անդամ` իր ակտիվ մասնակցությունն ունի հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության և քաղաքացիական հասարակության կերտման գործում: 

Հիմնադրամի ռազմավարությունն ուղղված է Հայաստանում քաղաքացիական հասարակության կայուն զարգացմանը և համահունչ է ՀՀ Կառավարության, Եվրոպական Միության, ինչպես նաև այլ միջազգային կառույցների կողմից սահմանված զարգացման ծրագրերին:
Deaf.am Deaf.am © All rights reserved, 2012
This project is funded by the French Armenian Development Foundation in cooperation with Orange Armenia Foundation
Made in Planet Studio