Պատմություն

Հայաստանի Խուլերի միավորում

Հայաստանում բնակվում է շուրջ 3500 խուլ կամ լսողության խանգարումներ ունեցող մարդ, ովքեր հաղորդկացվում են ժեստերի լեզվով: Նրանք համար գործում է Խուլերի մշակույթի տունը, որտեղ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: 2009 թվականից Խուլերի միավորումը ղեկավարում է Գրիգոր Գրիգորյանը:


Հատուկ կրթահամալիր

Հայաստանում գործում է Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, որը միակն է հանրապետությունում եւ իրականացնում է 12-ամյա միջնակարգ կրթություն:

Կրթահամալիրի տնօրենը Աշոտ Ավետիսյանն է:
www.deaflife.am


Խուլերը սպորտում

Խուլերի հայկական սպորտային կոմիտեն ստեղծվել է 2000թվականին եւ ակտիվ գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային տարբեր մրցություններում: Խուլերը զբաղվում են մի շարք մարզաձեւերով` այդ թվում հունա-հռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, վոլեյբոլ, ֆուտզալ, շախմատ եւ այլն:


Հասարակական գործունեություն

2008 թվականից Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամն իրականացնում է «Խուլեր` երկխոսությունը հնարավոր է» ծրագիրը, որի նպատակն է ամրապնդել լսողության խանգարումներով անձանց հմտությունները` ստեղծելով սոցիալական ինտեգրման կենտրոն Երևանում: Խուլ և թույլ լսողություն ունեցող անձանց համար ուսումնական և սոցիալական ինտեգրման կենտրոնն իր ավելի քան 600 շահառուներին հասարակություն ներգրավելու նպատակով` տրամադրում է անվճար իրավաբանական, հոգեբանական խորհրդատվություն, մասնագիտական վերապատրաստում, գրաճանաչության և ժեստերի լեզվի անվճար դասընթացներ:

Խուլերին եւ լսողության խնդիրներ ունեցող մարդկանց է ուղղված նաեւ մի քանի հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնցթվում են «Կամք եւ կորով»-ը եւ «Հավատ»-ը:

Խուլերի մասնակցությամբ լրագրողական ծրագիր է իրականացրել նաեւ «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը` «Լռության ձայն» նախագծի շուրջ համախմբելով մի շարք շահառուների:


Deaf.am Deaf.am © All rights reserved, 2012
This project is funded by the French Armenian Development Foundation in cooperation with Orange Armenia Foundation
Made in Planet Studio