Հայաստան


Դասընթացներ հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների համար


Գրեթե ամբողջ աշխարհում որպես մասնագիտություն ճանաչված է ժեստերի լեզվի թարգմանիչ (սուրդոթարգմանիչ) մասնագիտությունը: Քաղաքակիրթ երկրներում յուրաքանչյուր չլսող անձ ունի իր սուրդոթարգմանիչը, ովքեր խիստ տարբերակվում են ըստ մասնագիտացման և որակավորման:

Ժեստերի լեզվի թարգմանիչը պետք է ապահովի ճշգրիտ և որակյալ թարգմանություն, ինչը հանդիսանում է լսողության խանգարում ունեցող անձի հիմնարար իրավունքների ապահովման գրավական:   Դրա համար անհրաժեշտ է վարժ տիրապետել թե´ խոսակցական և թե´ պատճենային ժեստերին, ինչպես նաև մայրենի լեզվին:

Ցավոք Հայաստանում չկա որևէ ուսումնական հաստատություն, որտեղ պատրաստում են հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչներ: Խուլի կյանքում այդքան կարևոր մասնագետի` պետության կողմից ճանաչմանը նպաստելուց հետո Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը ստանձնեց ոչ պակաս կարևոր ևս մեկ ձեռնարկ, որը նախատեսում էր ժեստերի լեզվի թարգմանիչների պատրաստման կրթական ծրագրի և մեթոդական ուղեցույցի պատրաստումը: 

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների համար նախատեսված դասընթացն արդեն սկսված է, մասնակցելու համար դիմել հիմնադրամ` Ազատության պող. 10/7, 0037 Երևան, Հայաստան, hեռ:  (00 374) 10 201840, էլ. փոստ` info@ffad.am: 

Deaf.am Deaf.am © All rights reserved, 2012
This project is funded by the French Armenian Development Foundation in cooperation with Orange Armenia Foundation
Made in Planet Studio